News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պետական գույքի կառավարման հայկական փորձն ուսանելի է Ղրղզստանի համար: Այս մասին նշվել է Ղրղզստանի պետական գույքի կառավարման հիմնադրամի պատվիրակության ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն այցելության ժամանակ:

Ղրղզստանի Հանրապետությունում սեփականաշնորհման ակտիվ շրջան է եւ խիստ արդիական` պետական գույքի հաշվառման բազայի ստեղծումն ու պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացումը` ժամանակակից գործիքների միջոցով:

Երկօրյա աշխատանքային այցով  հոկտեմբերի 20-21-ը Հայաստանում է Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման հիմնադրամի պատվիրակությունը, որի կազմում Ղրղզստանի նախագահի, կառավարության եւ մի շարք նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ են:

Այցի նպատակը պետական գույքի կառավարման հայկական հաջողված փորձի ուսումնասիրությունն է` Ղրղզստանում այն կիրառելու նպատակով: Ղրղզստանի Հանրապետությունում պատրաստվում են պետական գույքի համընդհանուր հաշվառում իրականացնել եւ մասնագետների խումբը Հայաստան է գործուղվել Համաշխարհային բանկի «Պետական գույքի կառավարման բարելավում» ծրագրի շրջանակում, 2 հիմնական խնդրի շուրջ քննարկումների նպատակով:

ü պետական գույքի հաշվառման  իրավական դաշտի վերլուծություն եւ մշակում՝ լայնածավալ գույքագրում անցկացնելու միջոցով

ü Ղրղզստանի Հանրապետության պետական գույքի միասնական ռեգիստրի միջգերատեսչական ավտոմատացված տեղեկատվական համակարգի մշակում եւ ներդրում:

Այսօր ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ հագեցած օրակարգով: Պատվիրակությանը ողջունել է ՀՀ ԿԱ  պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, վստահեցրել, որ հյուրերը ճիշտ հասցեով են եկել եւ մեր փորձառու մասնագետների հետ քննարկումները, տեղեկատվության ու փորձի փոխանակումն իսկապես շատ արդյունավետ կլինեն:

«ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը նորանկախ մեր երկրի տնտեսական  նոր իրողության ու քաղաքականության ծնունդն է, որի միջոցով երկրում մասնավոր սեփականությանն ու պետական ունեցվածքի զանգվածային ապապետականացման հիմքն է դրվել: Եթե հիշում եք, ետխորհրդային տիրույթում առաջինը հենց Հայաստանի Հանրապետությունն է գնացել հողի սեփականաշնորհմանը: Եվ դա՝ պատերազմական գործողությունների, շրջափակման ու տնտեսական կտրուկ անկման պայմաններում: Եվ հենց հողի սեփականաշնորհումն է դարձել գյուղացիական նոր տնտեսությունների եւ ընդհանրապես գյուղատնտեսության զարգացման հիմքը: Ինչպես հողի, այնպես էլ պետական հազարավոր օբյեկտների, ընկերությունների սեփականաշնորհման գործընթացն իհարկե առանց խոչընդոտների չի ընթացել, սակայն մեզ հաջողվել է ընդունել մարտահրավերներն ու սկզբունքային լուծումներ տալ շատ հարցերի ու իրավիճակների: Մեր երկրի անկախության քառորդդարյա պատմության այս փուլում Վարչության  առանցքային խնդիրը կառավարման արդյունավետության բարձրացումն է, ինչին ուղղված են մեր աշխատանքային բոլոր ծրագրերը, ի վերջո, ինչի հնարավորությունը մեզ ընձեռում է «Պետական գույքի կառավարման  մասին»   օրենքը. ասել է Արման Սահակյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ