News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կարծում է, որ ոչ միշտ են կարկտակայաններն օգտակար:

«Բնությունն այնպիսի բան է, որ կարող է կարկուտ լինի, եւ ոչ ոք չկարողանա պայքարել դրա դեմ»,- այսօր` հոկտեմբերի 20-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

Միեւնույն ժամանակ Արմեն Երիցյանը հայտնեց, որ շարունակում են կարկտակայաններ տեղադրել:

Նշենք, որ Հանրապետությունում շատ գյուղեր կան, որոնց տարածքում կարկտակայաններ չկան: Թերեւս դա է պատճառը, որ միայն այս տարի կարկուտն Արմավիրի մարզին հասցրել է մի քանի միլիարդ դրամի վնաս:

Տպել
Ամենաշատ