News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորության Մաստրիխտ քաղաքում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 20-ի առավոտյան մինչ գագաթնաժողովի մեկնարկը այցելել է քաղաքի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի։

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այնտեղ ՀՀ նախագահը կարճատեւ հանդիպում է ունեցել եկեղեցական վարչության անդամ «Անի» հայ համայնքի ներկայացուցիչների հետ, զրուցել համայնքային առօրյայի, խնդիրների, ծրագրերի, հայրենիքի հետ համագործակցության ամրապնդման հնարավորությունների շուրջ, նաեւ պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Հայոց պատմական մայրաքաղաքի հիշատակին անվանված «Անի» հայ համայնքը մշտապես ակտիվորեն մասնակցում է համահայկական խնդիրների շուրջ հոլանդահայկական կազմակերպությունների միջոցառումներին:

2012թ. Լիմբուրգի նահանգի կաթոլիկ եկեղեցու որոշմամբ Քրիստոսի համբարձման եկեղեցին նվիրվել է հայկական համայնքին, որը 2013թ. տարեսկզբին օծվել է Սուրբ Կարապետ` ի հիշատակ Ամստերդամի հին հայկական եկեղեցու:

Նվիրատվությունն իրականացվել է ի երախտագիտություն Սուրբ Գրիգոր Լուսավորչի աշակերտ եւ Մաստրիխտի սուրբը համարվող հայազգի Սուրբ Սերվատեսի, ինչպես նաեւ քաղաքի ու նահանգի զարգացման գործում «Անի» համայնքի եւ ընդհանրապես Մաստրիխտում ապրող հայերի ունեցած դրական ներդրման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ