News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի վարչապետ Կառլես Պուչդեմոնը պատրաստ է բանտ նստել՝ հանուն Իսպանիայի կազմից դուրս գալու հարցով հանրաքվեի։ Այս մասին նա ասել է Vanity Fair ամսագրին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Նրա խոսքով՝ մարդիկ անկախություն են ուզում, Իսպանիայից առանձնանալ ցանկացողների թիվը աճում է։ Վարչապետը նշել է, որ Իսպանիայի կառավարություն ձեւավորվելուց հետո ինքը վարչապետի հետ հանդիպում կխնդրի, որպեսզի փորձի համաձայնեցնել հանրաքվեն։ «Իսպանիան կարող էր կատալոնցիներին առաջարկ անել, ինչպես որ դա արեց Դեւիդ Քեմերոնը շոտլանդացիներին»,– կարծում է Պուչդեմոնը։

Նա նշել է, որ պատրաստ է բանտ նստել՝ հանուն Իսպանիայի կազմից դուրս գալու հարցով հանրաքվեի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ