News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Կառավարությունը գազի եւ էլեկտրաէներգիայի արտոնյալ սակագներ կապահովի բնակչության անապահով խավի եւ բիզնեսի որոշ տեսակների համար։ Այս մասին հոկտեմբերի 20-ին խորհրդարանում ասել է Կարեն Կարապետյանը։

«Աշխատանքներ կիրականացվեն նոր ստեղծվող, ինովացիոն, ինչպես նաև հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկությունների ընդգրկմամբ առավելագույն ավելացված արժեք ստեղծող արտադրական շղթաների համար օրենսդրական և ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծման ուղղությամբ: Բիզնեսի որոշ տեսակներ կխթանվեն (օրինակ, ջերմոցային տնտեսություն, գյուղատնտեսական մթերքների վերամշակում և այլն) էներգակիրների սահմանափակ ժամկետով գործող արտոնյալ սակագների միջոցով:

Համապատասխան թվով նոր աշխատատեղեր ստեղծող ձեռնարկություններին կաջակցենք հարկային արտոնությունների և էներգակիրների արտոնյալ սակագների միջոցով:

Ձեռնարկությունների կողմից շուկան մեծացնող ավելացված արժեքի ստեղծման դեպքում բնական գազի հավելյալ ծավալների համար արտոնյալ սակագների միջոցով խթանելու ենք արտադրության աճը: Իսկ սոցիալապես խոցելի խմբերին՝ աջակցել բնական գազի և էլեկտրաէներգիայի արտոնյալ սակագներով»,– ասել է վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ