Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 20-ին` ժամը 10:51-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի 35/3 հասցեում գտնվող թիվ 144 մանկապարտեզի խոհանոցում:
Հրդեհի «Բիս-1» կանչով դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը եւ չորս մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:
Հրդեհը մարվել է ժամը 11։08-ին: Առաջին հարկի միջանցքում այրվել է պատին ամրացված 3 էլ. անջատիչ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարհանվել են 191 երեխա եւ 25 աշխատակից: Տուժածներ չկան: