News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ակնհայտ է, որ առանց մեր ժողովրդի լայն շերտերի ակտիվ մասնակցության կառավարության համար չափազանց դժվար կլինի հասնել ծրագրված արդյունքներին: Այս մասին հոկտեմբերի 20-ին խորհրդարանում ասել է Կարեն Կարապետյանը։

«Մենք ակնկալում ենք Ձեր օգնությունն ու աջակցությունը: Կոչ ենք անում մեր հայրենակիցներին եւ բոլոր նրանց, ովքեր պարզապես անտարբեր չեն Հայաստանի նկատմամբ՝ մասնակից լինել եւ դրսեւորել ակտիվ քաղաքացիական դիրքորոշում: Շնորհակալ կլինենք Ձեր խորհուրդների, նախաձեռնությունների եւ նոր առաջարկների համար: Հրավիրում ենք նաեւ զանգվածային լրատվամիջոցներին կառավարության քայլերն ակտիվ եւ օբյեկտիվ լուսաբանելու։ Մենք ունենք ժողովրդին մեր ձեռքբերումներն ու թերացումները ճշմարտացի ներկայացնելու Ձեր օգնության կարիքը եւ ամեն կերպ աջակցելու ենք ազատ եւ անաչառ լրատվամիջոցների կայացմանը: Աշխատանքում կլինենք անկեղծ, հետեւողական, քննադատություններին արձագանքող, ուշադիր եւ պատրաստակամ՝ բոլոր առողջ մտքերը կյանքի կոչելու:

Հրավիրում ենք բոլորին՝ ներդրողներին, մասնագետներին, արվեստագետներին, գիտնականներին, հողի մշակներին, մասնակցելու Հայաստանի զարգացման ծրագրերի իրականացմանը՝ մեր երազած երկրի կառուցմանը։ Մենք լավատեսական տրամադրությամբ եւ վճռականությամբ պետք է ձեռնամուխ լինենք մեր հայրենիքի կերտմանը: Ուժեղ, գրավիչ, ապագային վստահորեն նայող երկիր կառուցելու գործում հուսահատությունն ու հուսալքությունը, մեկս մյուսի նկատմամբ անհանդուրժողականությունն օգտակար չեն: Ես վստահ եմ մեր ժողովրդի լավատեսության եւ կամքի ուժի վրա, վստահ եմ, որ միասնաբար եւ համախմբված մենք կարող ենք հաղթահարել ցանկացած դժվարություն»,– ասել է վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ