News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` հոկտեմբերի 19-ին կայացել է 2016 թվականի ուսումնական տարվա երրորդ եռամսյակում 5-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերի եւ ստորաբաժանումների մարտական պատրաստության, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացված աշխատանքների ամփոփումը:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կատարված աշխատանքների վերաբերյալ զորամիավորման հրամանատարի տեղակալների զեկուցումներում շեշտվել է, որ համաձայն պատրաստության պլանի  իրականացվել են նախատեսված բոլոր միջոցառումները: Զեկույցներում վերլուծվել են ենթակա ստորաբաժանումներում անցկացված մարտական պատրաստության, մարտական հերթապահության կազմակերպման գործընթացի, զինվորական կարգապահության ամրապնդման հարցերի կատարելագործմանն ուղղված եւ պլանային այլ աշխատանքների արդյունքները: Արձանագրված որոշ թերացումներին զուգահեռ ընդգծվել է, որ զորամիավորումը երրորդ եռամսյակում գրանցել է զինվորական կարգապահության ցուցանիշների բարելավում:

Ամփոփելով ներկայացված հաշվետու զեկույցները` զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը շեշտել է, որ անհրաժեշտ է անել առավելագույնը արձանագրված դրական տեմպերը պահպանելու եւ առաջադրված մարտական խնդիրներն ամբողջությամբ իրագործելու համար:

Ամփոփիչ խորհրդակցության ընթացքում նաեւ խրախուսվել են 2016թ. ուսումնական տարվա երրորդ եռամսյակում մարտական պատրաստության եւ զինվորական կարգապահության առավել բարձր ցուցանիշներով աչքի ընկած զինծառայողները:

Տպել
Ամենաշատ