Սեպտեմբերի 22-ի երեկոյան Նալբադյան փողոցի շենքերից մեկից գողություն էր կատարվել: Անհայտ անձը անաղմուկ բացել էր դուռը, ներս մտել, հափշտակել այփադ, թանկարժեք խմիչք, փող եւ այլն:
Ոստիկանները Երեւանի կենտրոնում գողություն կատարելու մեջ կասկածում էին մեկին, սակայն ապացույցներ չունեին: Նրանք որոշեցին հետեւել կասկածյալին:
Ոստիկանները գողությունից երկու օր անց բերման են ենթարկել երկու երիտասադների:
Իրավապահները պարզել են, որ Մխիթար. Մ-ն օգոստոսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 23-ը Երեւանի տարբեր մասերում կատարել է 8 բնակարանային գողություն: նա պնդել է, որ ընկերը գողությունների հետ կապ չունի:
Մանրամասները՝ տեսանյութում: