News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սոցցանցերի, համացանցային շփումների հսկայական ժողովրդականությունը ստիպել է, որ գիտնականները հետաքրքրվեն այն հարցով՝ արդյոք հնարավոր է առաջին հայացքից սիրահարվել վիրտուալ ծանոթին, հայտնում է Informing-ը։

Վաշինգթոնի համալսարանի մասնագետները հետազոտել են այս հարցը ու հանգել այն եզրակացության, որ ուղեղն ունակ չէ որեւէ տպավորություն կազմել նոր ծանոթի մասին նույնիսկ առաջին անձնական հանդիպման ժամանակ։

Իսկ ինչ վերաբերում է սոցցանցերով սիրահարվելուն, ապա այն պարզապես անհնար է ՝ անկախ նրանից, թե ինչքան ժամանակ են մարդիկ շփվում իրար հետ։ Գիտնականները ասում են, որ մարդու ուղեղին որոշակի տեղեկություններ են պետք սիրահարվելու համար, որոնք այն չի կարող ստանալ վիրտուալ շփման միոցով։

Այսինքն երբ մարդիկ վստահեցնում են, որ զգացմունքներ են տածում որեւէ մարդու նկատմամբ, որի հետ բացառապես համացանցով են շփվում, ապա դա ընդամենը երեւակայության խաղ է, ոչ ավելին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ