Շատերի գիտակցության մեջ Հայաստանն, ըստ էության, միայն Երեւանն է։ Այս մասին հոկտեմբերի 20-ին խորհրդարանում ասել է պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Մարդիկ ոչ մի ցանկություն չունեն ապրելու եւ աշխատելու մարզերում, քանի որ ցանկացած լավ ծառայություն՝ լինի դա կրթություն թե ժամանց, մայրաքաղաքում է։
«Հիմա պետբյուջեի միջոցները պետք է ավելի շատ ուղղվեն մարզերին, քան Երեւանին»,– ասել է Մարուքյանը։