Կառավարության ծրագիրը պետք է հասանելի եւ հասկանալի լինի բոլորին։ Այս մասին հոկտեմբերի 20-ին ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը։
Նրա խոսքով՝ ծրագրում արժեքավորն այն է, որ փորձ է ձեռնարկվում ամրապնդել այն ինստիտուցիոնալ նախապայմանները, որոնք հնարավորություն են տալիս ապահովել տնտեսության դինամիկ եւ կայուն զարգացում բոլոր ժամանակների համար։ «Եվ ամենակարեւորն այն է, որ Կառավարությունն առաջին հերթին սկսում է իրենից, այսինքն՝ նշվում է, որ կառավարման արդյունավետության բարձրացումը համար առաջին խնդիրն է»,– ասել է ՀՀԿ–ական պատգամավորը։