News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լատինական Ամերիկայի մի քանի հարյուր պրոֆեսիոնալ ծաղրածուներ դատապարտել են ծաղրածուի հագուստով խուլիգանների հարձակումները, որոնք վերջերս հաճախացել են աշխարհում, հայտնելով, որ դրանց վնասում են արտիստների իմիջին, փոխանցում է BBC–ն։

Մեխիկոյում ծաղրածուների ամենամյա ժողովի մասնակիցները կազմակերպել են հանրահավաք՝ բղավելով «Մենք ծաղրածու ենք, այլ ոչ թե մարդասպան»։ «Մենք, ծաղրածուներս, ուզում ենք ցույց տալ, որ մենք լավ մարդիկ ենք ու պրոֆեսիոնալ ձեւով կատարում ենք մեր աշխատանքը»,- ասել է հանրահավաքի մասնակիցներից մեկը՝ ծաղրածու Հոյ Հոյը։

«Լատինաամերիկյան ծաղրածուների եղբայրություն» միավորման նախագահ Թոմաս Մորալեսի խոսքով, եթե մարդիկ տեսնում ու լսում են վատ ծաղրածուների մասին լուրեր, նրանք կարող են վերցնել մաչետե ու գնալ ծաղրածուներին սպանելու։

Վերջին ամիսներին աշխարհի տարբեր երկրներից լուրեր են ստացվում այն մասին, որ մարդկանց ահաբեկում են զարհուրելի տեսքով ծաղրածուները։ Սարսափելի ծաղրածուների մասին հաղորդագրություններ են ստացվել Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Բրազիլիայից։

Որոշ երկրներում ծաղրածուներին առնչվող պատմությունների կապակցությամբ ուժեղացվել է դպրոցների հսկողությունը, իսկ հագուստի խանութները դադարեցրել են ծաղրածուների կոստյումների ու դիմակների վաճառքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ