News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտնել է, որ կճանաչի ընտրությունների արդյունքները, եթե հաղթի։ «Ես կճանաչեմ ընտրությունների ճշգրիտ արդյունքները, սակայն ինձ իրավունք կվերապահեմ վիճարկել կասկածելի արդյունքը»,- ասել է Թրամփը Օհայոյում հանրահավաքի ժամանակ։

Նա Օհայոյում հանրահավաքում առաջին անգամ էր ներկայացել հանրությանը իր մրցակից Հիլարի Քլինթոնի հետ բանավեճերի երրորդ ու եզրափակիչ փուլից հետո, հայտնում է BBC–ն։

Բանավեճերի ժամանակ հանրապետական թեկնածուն, որը վերջին մի քանի օրերին կրկնում էր որ ԱՄՆ-ում ընտրությունները կեղծվում են, հրաժարվել է ուղղակիորեն պատասխանել այն հարցին, արդյոք ինքը կընդունի նախագահական ընտրությունների արդյունքը իր պարտության դեպքում, ինչով առաջացրել է քննադատությունների ալիք։

Թրամփի ընտրական շտաբի ղեկավար Քելիեն Քոնվեյը ավելի ուշ պարզաբանել է, որ Թրամփը նկատի ուներ, որ չի ընդունի իր պարտությունը, քանի դեռ «հայտնի չլինեն վերջնական արդյունքները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ