News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ-ում երեկ սկսվեց Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագրի քննարկումը: Եթե որեւէ անտեղյակ մեկը հետեւեր խորհրդարանի քննարկումներին, գուցե տարակուսեր պատգամավորների, այդ թվում նաեւ իրենց ընդդիմություն հռչակածների կողմից նոր վարչապետին հիմնականում գովեստի խոսքեր շռայլելու երեկ արձանագրված շքահանդեսից:

Սակայն իրողություն այն է, որ նախորդ` Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագիրը քննարկելուց եւս պատկերը գրեթե նույնն էր: 2014-ի մայիսին էլ բոլորը «լիահույս» էին, իսկ այսօր նույն այդ մարդիկ ընդունում են, որ Հայաստանը շատ ծանր կացության մեջ է: Իսկ պատճառն այն է, որ պատգամավորների մեծամասնությունը՝ ի դեմս վարչապետի եւ կառավարության անդամների, տեսնում են ինչ-որ մի բան «կպցնելու» օղակի:

Իրականում Կարեն Կարապետյանի կառավարության շուրջ ձեւավորված այս աժիոտաժն իր մեծ վտանգն ունի։ Ինչու, որովհետեւ չարդարացված հույսերն, ի վերջո, վերածվում են հուսահատության: Սակայն Կարեն Կարապետյանի կառավարության դեպքում նման հուսահատությունը ավելի խորքային հետեւանքներ կարող է ունենալ, քանի որ ձախողվելու դեպքում արժեզրկվելու է կիրթ պաշտոնյայի կերպարը։

Բանն այն է, որ ներկա կառավարության անդամների մեծ մասը հենց այդ դերի մեջ է փորձում հանդես գալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ