News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքական օդուժի կողմից Հալեպի հյուսիսում սիրիական գյուղերի եւ քաղաքների ռմբակոծության հետեւանքով 150 խաղաղ բնակիչ է զոհվել: SANA պետական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասված է սիրիական բանակի ղեկավարության հայտարարության մեջ:

«Բանակի ղեկավարությունը հայտարարում է, որ այդ ագրեսիան, որի թիրախում անմեղ բնակիչներ են, հարկավոր է դիտարկել որպես վտանգավոր զարգացում, որը կարող է հանգեցնել իրադրության սրման»,- ասված է հայտարարությունում:

Նշվում է, որ Սիրիայի օդային տարածքը խախտելու փորձի դեպքում թուրքական օդանավերը պատասխան կստանան եւ կխոցվեն հնարավոր բոլոր միջոցներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ