News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Samsung Galaxy Note 7 սմարթֆոնը բռնկվել է Ճապոնիայի «Կանսայ» միջազգայն օդանավակայանի ուղեւորներից մեկի ձեռքին: Այս մասին հայտնել է Ճապոնիայի Պետական հողերի, ենթակառուցվածքների, տրանսպորտի եւ տուրիզմի նախարարությունը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայում առաջին անգամ պատահող այս միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին: Միջազգային թռիչքների դահլիճ մտնելիս անվտանգության աշխատակիցները ուղեւորներից մեկին հայտնել են, որ այդ մոդելի սմարթֆոններն արգելված է մտցնել քաղաքացիական օդանավի սրահ: Նրան խնդրել են հանել սմարթֆոնի մարտկոցը, իսկ դրանից կարճ ժամանակ անց տեղի է ունեցել ինքնաարյում, որն ուղեկցվել է սարքի մասերի հալմամբ եւ առատ ծխարտադրությամբ: Նշվում է, որ ոչ ոք չի տուժել:

Ճապոնիայում Samsung Galaxy Note 7-ի տեղափոխման արգելք է մտցվել հոկտեմբերի 17-ից: Ճապոնական գլխավոր փոխադրողներ Japan Airlines-ը (JAL) եւ All Nippon Airways-ը (ANA) իրենց կայքերում ուղեւորների համար տեղեկություն են տեղադրել Samsung Galaxy Note 7-ի տեղափոխման արգելքի մասին՝ թե՛ ձեռքի պայուսակում, թե՛ ուղեբեռում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ