News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովի անդամները պայմանավորվել են խստացնել ԵՄ արտաքին սահմանների հսկողությունը եւ կոշտացնել ապօրինի միգրանտներին վտարելու քաղաքականությունը։ «Անհրաժեշտ է ավելի շատ ջանք գործադրել հատկապես Աֆրիկայից եկած ապօրինի միգրանտների թիվը պակասեցնելու ուղղությամբ»,– ասված է հայտարարության մեջ, որն ընդունվել է ԵՄ 28 անդամների անունից, փոխանցում է DW–ն։

Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ–ն հույս ունի մինչեւ տարեվերջ մեծացնել աշխատանքային անձնակազմի եւ տեխնիկայի քանակը, որպեսզի բարելավի արտաքին սահմանների պահպանությունը։

Միաժամանակ հայտարարության մեջ ասվում է, որ շենգեն գոտում սահմանային հսկողությունը նախկինի պես անհրաժեշտ է եւ պետք է որոշ ժամանակով երկարաձգվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ