News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Պատանի լրագրողների»  դպրոցում դանակահարված Լեւոն Սահակյանի կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա»  ԲԿ-ի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը: 22-ամյա երիտասարդը վնասվածքներ է ստացել սրտի ու թոքի շրջանում, այս պահին նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Լեւոն Սահակյանին վիրահատել են,  կատարվել է սրտի ու թոքի վնասվածքների կարում:

«Արհեստական ապարատային շնչառության է միացված, սրտի կծկողականությունը շատ թույլ է, ծայրահեղ ծանր վիճակում է»,-ասաց Սուրեն Մակարյանը: 

NEWS.am-ի տեղեկություններով, 22-ամյա երիտասարդը դանակահարվել է գումարի պատճառով: Նշանածն աշխատել է «Պատանի լրագրողների» դպրոցում եւ նրան աշխատավարձ չեն վճարել: Լեւոն Սահակյանը հոկտեմբերի 19-ի երեկոյան գնացել է դպրոցի տնօրենի՝ Լեւոն Ղազարյանի մոտ՝ պարզելու՝ ինչու իր նշանածի աշխատավարձը չի վճարվել,  այդ ընթացքում էլ տեղի է ունեցել դանակահարությունը:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ նախնական տվյալներով երիտասարդին կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքը պատճառվել է Թերլեմեզյան 3 հասցեում, եւ դեպքի վայր է հանդիսանում «Պատանի լրագրողների» դպրոցը։ Կատարված զննությամբ նշված հասցեի բակում եւ դպրոցի ներսում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի աշխատասենյակում՝ արնանման հետքերով ծալովի դանակ։

Դեպքի առթիվ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։

Կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հանցագործության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, եւ սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է Վահան Ղազարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ