News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ին հրաժեշտ տալը չի նշանակում այդ երկրի հետ Ֆիլիպինների տնտեսական կապերի խզում: DW-ի հաղորդմամբ՝ Ֆիլիպինների առեւտրի եւ արդյունաբերության նախարար Ռամոն Լոպեսն այսպես է մեկնաբանել երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հայտարարությունը:

«Նախագահը չի խոսել խզման մասին: Ինչ վերաբերում է տնտեսական հարցերին, ապա մենք չենք դադարեցնի առեւտրի եւ ներդրումների ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը»,- Պեկինում գործարար հանդիպման ընթացքում ունեցած ելույթում ասել է Լոպեսը:

Մի քանի օր առաջ Պեկինում Դուտերտեն հայտարարել էր, որ Ֆիլիպինների համար եկել է ԱՄՆ-ին հրաժեշտ տալու ժամանակը. «Իմ երկրում ձեր ներկայությունն օգտագործվել է ձեր սեփական շահերի համար: Այնպես որ՝ ընկերնե՛ր, հրաժեշտ տալու ժամանակն է»:

Բացի այդ՝ նա նորից ԱՄՆ նախագահին «պոռնիկի որդի» է կոչել եւ հայտարարել, որ չի գնա այդ երկիր, քանի որ վախենում է, որ այնտեղ կվիրավորեն իրենց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ