News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի կողմից անցկացված Սահմանագծային անվտանգության եւ կանխարգելման դասընթացի շնորհիվ  Հայաստանի սահմանապահ զորքերն ավելի լավ են վերապատրաստված՝ զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) ապօրինի տեղափոխմանն ու տարածմանը հակազդելու համար:  Տասնօրյա դասընթացի ծրագիրը ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ իրականացվող նախագծի ամենավերջին մասն է, որն ուղղված է մաքսանենգության դեմ Հայաստանի կարողությունների բարելավմանը:

Հայ-վրացական սահմանին ծառայող 27 հայ սահմանապահներ մասնակցել են հոկտեմբերի 10-21-ը անցկացված սահմանային կանխարգելման կենսունակ ռազմավարության վերաբերյալ դասընթացին, որն ընդգծեց միջգերատեսչական համագործակցության անհրաժեշտությունը: Սահմանապահներին ներկայացվեցին նոր գործիքներ, որոնք կիրառվում են անվտանգությունն ապահովելու եւ սահմանների մշտադիտարկմանն օժանդակելու նպատակով: Դասընթացը հիմունքային հմտություններ է տալիս հետեւման, գործողությունների կառավարման, անվտանգության եւ ապացույցների վերահսկման ոլորտում: Դասընթացը, որ մշակվել էր սահմանային անվտանգության փորձագետների կողմից, բաղկացած էր դասախոսություններից ու գործնական վարժանքներից եւ եզրափակվեց մաքսանենգության՝ ամբողջ ծավալով իրականացվող խափանման վարժանքներով:

Դասընթացն անցկացվեց ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ)՝ Վտանգների նվազեցման համագործակցային ծրագրի ներքո իրականացվող ԶՈԶ տարածման կանխարգելման ծրագրի շրջանակներում:

Դասընթացին մասնակցող տասնյակ սահմանապահներից 12-ը կընտրվեն լրացուցիչ դասընթացներին մասնակցելու համար, որպեսզի դառնան դասավանդողներ: Դա հնարավորություն կտա Հայաստանի ղեկավարությանը տեղայնացնել դասընթացները եւ ապահովել, որ բոլոր հայ սահմանապահները մասնակցեն դասընթացին, որն անհրաժեշտ է գործունեության հաջողության համար:

Երեւանում ԱՄՆ դեսպանությունը, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալությունը, Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը եւ Հայաստանի սահմանապահ զորքերն ունեն ԶՈԶ տարածման վտանգի նվազեցմանն ուղղված համագործակցության երկար պատմություն: Սկսած 2011 թ.-ից ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը ՊՎՆԳ-ի Վտանգների նվազեցման համագործակցային ծրագրի շրջանակներում 21.3 մլն. դոլարի չափով աջակցություն է ցուցաբերել, որպեսզի Հայաստանի սահմանապահ զորքերին համապատասխան ձեւով վերապատրաստի եւ ապահովի սարքավորումներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Ամենաշատ