News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

 

 

Կառավարության ստարտը հուսադրող էր, հատկապես ադիոզ, ամենակոռումպացված դեմքերից ազատվելու համար. դժվար սկիզբ կունենաք, եթե բարձրաձցված նշաձողը չպահպանեք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում նշել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Դիմելով վարչապետին նա ասաց. «Դուք չեք արել սվոդ-անալիզ, չենք ներկայացրել այն բազան, որի մեջ գտնվում է ՀՀ տնտեսությունը: Դրա մեջ մտնում է կապիտալի արագ, եւ ապօրինի արտահոսք՝ տարեկան 1,5-1,8 մլրդ դոլար, բիզնեսի արտահոսք, մարդկային կապիտալի արտահոսք, վերջին 8 տարում արտաքին պարտքի 4 անգամ մեծացում: Արտաքին ներդրումները վերջին 7 տարում կրճատվել է 7 անգամ, սա կոլապս է, ձախողում է: Հայաստանը ներդրումների համար գրավիչ չէ»:

Այնուհետեւ ՀԱԿ խմբակցության պատգամավորը առանձնացրեց «մարգարիտներ» նախկին կառավարությունների  ծրագրերից, որոնք վերաբերում էին կոռուպցիայի դեմ պայքարին, ներդրումների թվի մեծացմանը, աղքատությանը ծնող պատճառների վերացմանը, ազատ, արդար ընտրությունների անցկացմանը, ապա նշեց, որ դրանցից որևէ մեկը մինչ օրս չի կատարվել ու չի էլ կատարվելու:

«Այժմ կներկայացնեմ մի քանի մարգարիտներ: Պարոն Կարապետյան, եթե չվերանայենք  նախորդների ձախողումները, չենք ունենա հաղթանակներ: Դրա համար պատասխանատուն վարչապետը չէ, այլ կառավարող ուժը: Օրինակ՝ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում գրված է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար այն պետք է լինի ոչ միայն երկրի սահմաններում, այլ խաղաղությունը տարածենք նաեւ  անդին: Պետք է ունենանք արդար դատական համակարգ, բիզնես միջավայրի բարելավում: Սիրուն է, չէ՞: Խաղողագործության խթանում, անցած տարի տեսանք՝ ինչպես են խթանում: Երեւանի բեռնաթափման ծրագիր, մինչդեռ այսօր Երեւանը ՀՀ բնակչության կեսից ավելին է: Ավարտելու ենք Հյուսիս-հարավ ծրագիրը ժամանակին, ավարտվե՞լ է: Ջրամբարների կառուցում, եղե՞լ է, չի եղել: Վերացնելու ենք աղքատության պատճառները, հավատո՞ւմ եք: Յուրաքանչյուր առաջին դասարանցու տրամադրելու ենք համակարգիչ, տրամադրե՞լ եք: Ազատ արդար ընտրություններ եք ապահովելու եւ վերջինը, որ շատ սիրուն է հնչում. «ամեն բացվող առավոտ պիտի տարբերվի նախորդից»:

Այնուհետեւ անդրադառնալով Կարեն Կարապետյանի ներկայացրած ծրագրին, Արամ Մանուկյանն ասաց, որ այստեղ եւս կան նման կետեր. «Բառերի կույտեր, ինչքան ուզեք: Այսպիսի ծրագիր գրողին գործից կհանեի՝ մի էջի մեջ տասնհինգից քսան «բարելավել, աջակցել» բառեր, որոնք ոչինչ չեն ասում: Վեց ամսվա ծրագրում չի ակրող այդքան լոլո լինել»:

Արամ Մանուկյանի խոսքով, կառավարության ծրագրից մի քիչ կոմունիզմի հոտ է գալիս. «Ասում եք՝  պետծառայողի կերպարի արմատական վերափոխում: Ձեր ամենամեծ մարտահրավերն այն է, որ ծրագրում պակասում է մարդը: Այս ծրագիրը չի աշխատի, եթե չկա թիրախը՝ մարդը: Կարճ խորհուրդ ձեզ, ուշադիր եղեք՝ ձեր նախորդները ձախողվել են սեփական թիմի պատճառով, որովհետեւ սեփական թիմը խաղի կանոնները փոխում է ընթացքից եւ սկսում է իր անհատական խնդիրները լուծել»: Կարմիր գծերից եք խոսում, բայց դուք ձեր կարմիր գծերն եք բերել ԱԺ՝ լրագրողներից մի խուսափեք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ