News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Վարչապետի նշանակումը կատարվել է սահմանադրական նորմերի խախտումով:  Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ԱԺ արտահերթ նիստում՝ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լեւոն Զուրաբյանը:

«Սահմանադրության անցումային դրույթների համաձայն, դեռեւս պահպանվում է վարչապետ նշանակելու հին կարգը, ըստ որի, նախագահը պետք է խմբակցությունների հետ խորհրդակցի եւ նոր նշանակի վարչապետ: Նման խորհրդակացություն ՀԱԿ-ի հետ չի եղել»,-ասաց նա:

Լեւոն Զուրաբյանը, սակայն, նշեց, որ Կարեն Կարապետյանն իր նշանակումից հետո որոշ դրական քայլեր է ձեռնարկել. «Բայց չենք կարող մերժել, որ նորանշանակ վարչապետն իր նշանակումից հետո մի լավ բան արել է՝ կառավարությունից եւ մարզպետի պաշտոնից հեռացվել են մարդիկ, ում կուտակած հարստությունների, չարաշահումների եւ ապօրինությունների մասին չի խոսել եւ չի գրել միայն ծույլը: Սրանք դրական քայլ էին եւ այդ պատճառով էլ մեր ժողովրդի մեջ հույսեր են առաջացել, որ ինչ-որ բան կարող է փոխվել դեպի լավը: Հարց է ծագում՝ արդյոք այս քայլերը նշանակում են, որ այս կառավարությունը այլեւս չի ներկայացնում կոռումպացված այն համակարգը, որը եղել է Հայաստանում եւ արդյոք պատրաստ է այդ համակարգի ապամոնտաժման քայլեր կատարել, թե սա ընդամենը Սերժ Սարգսյանի՝ ընտրություններից առաջ ժողովրդի համատարած ատելությունն իշխանությունների նկատմամբ մեղմելու քայլ է:  Մենք դեռ ոչ մի պատճառ չունենք առաջին սցենարին հավատալու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ