News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Խորհրդարանում այսօր՝ հոկտեմբերի 21-ին վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադառնալով կառավարության ներկայացրած ծրագրի վերաբերյալ խորհրդարանական ուժերի տված գնահատականներին, թյուրիմացությամբ ԲՀԿ խմբակցությունն անվանեց «Բարգավաճ հանրապետական» կուսակցություն, որից հետո պատգամավորները սկսեցին ծիծաղել:

Վարչապետը ներողություն խնդրեց՝ նշելով, որ դիտավորյալ չի ասել:

Անդրադառնալով ԱԺ ՕԵԿ խմբակցության գնահատականին, քննադատություններին վարչախետն ասաց. «Մեր ՕԵԿ-ի գործընկերները ասում են, որ դուք գրել եք կոռուպցիայի դեմ պայքար, է բոլորը գրել են՝ չգրե՞նք: Մյուս հայտարարությունը՝ շատ ունեք այսպես կոչված լոլո՝ բանակցել , աջակցել բառեր: Բաներ կան, որոնք իրականում մեզանից պահանջում են վերլուծել, աջակցել եւ այլն... եւ վերջում հայտարարեցիք, որ դեմ կքվեարկեք, կամ ձեռնպահ կմնաք, քանի որ ծրագրում մասեր կան, որ ձեր դուրը գալիս է, բայց ձեռնպահ կմնաք, քանի որ չենք հորդորել օֆշորներից փողը վերադարձնեն: Հարց, եթե գրեինք, կվերադարձնեի՞ն, կամ եթե ավելացնենք, կողմ կքվերակե՞ք»:

Տպել
Ամենաշատ