News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Չի կարելի ժխտել, որ նորանշանակ վարչապետը մի շատ կարեւոր գործ արեց. նախարարների կաբինետից եւ մարզային վարչակազմերից հեռացվեցին մարդիկ, որոնց հարստության եւ չարաշահումնների մասին միայն ծույլերը չէին խոսում կամ գրում: Հոկտեմբերի 21-ին Հայաստանի Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ դա, իհարկե, դրական քայլ էր, եւ պատահական չէ, որ հույսեր արթնացրեց բնակչության մի մասի մոտ, որ դրական փոփոխություններ կարող են լինել:

«Բնականաբար՝ հարց է առաջանում, արդյո՞ք այս կառավարությունն իսկապես չի ներկայացնում կոռումպացված համակարգը, որը Հայաստանում գործում էր վերջին 17 տարիներին, եւ պատրա՞ստ է, արդյոք, այդ համակարգի ապամոնտաժմանն ուղղված քայլեր կատարել: Թե՞ դա Սերժ Սարգսյանի նախընտրական հնարքն է, որի միակ նպատակն ընտրություններից առաջ իշխանությունների հանդեպ ժողովրդի համընդհանուր դժգոհությունն ու ատելությունը մեղմելն է, «մարդկային դեմքով» ներկայանալը եւ առաջիկա ընտրություններում ռեժիմի վերարտադրումը հնարավորինս հեշտացնելը»,- ասել է Լեւոն Զուրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ