News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Վարդանյանի որդին՝ Մարտին Վարդանյանը, որը մեղադրվում է խմբին օժանդակելու մեջ, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ստեփան Ոսկանյանը՝ նշելով, որ որոշումը կայացրել է Վերաքննիչ դատարանը:

«Իմ պաշտպանյալը գրավի դիմաց ազատ է արձակվել»,- ասաց փաստաբանը:

Ավելի վաղ փաստաբան Ստեփան Ոսկանյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Մարտին Վարդանյանին մեղադրանք են առաջադրել` այդ կերպ ճնշում գործադրելու համար «Սասնա ծռեր» խմբի կազմում գտնվող նրա հոր՝ Հովհաննես Վարդյանյանի նկատմամբ: Նա նշել էր, որ իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ, նրան մեղադրում են «Սասնա ծռեր» խմբին անդամների հեռախոսները լիցքավորելու եւ նրանց համար աջակիցներ փնտրելու մեջ։

Մարտին Վարդանյանին ձերբակալել էին հուլիսի 22-ին, 25-ին մեղադրանք առաջադրել ու կալանավորել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ