News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Իսլամական պետության» դեմ պատերազմը կշարունակվի այնքան մինչեւ ամբողջ Իրաքն ահաբեկիչներից ազատագրվի: Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի գլխավոր խորհրդական Աքբար Վելայաթիի հետ հանդիպմանը, փոխանցում է Irna-ն:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին, առավել կարեւոր խնդիրները, ահաբեկչության դեմ պայքարի եւ երկկողմանի կապերի հարցերը: Ալ-Աբադին հույս է հայտնել, որ Իրաքում ԻՊ-ի դեմ պատերազմը կդադարի մոտ ապագայում: «Անհրաժեշտ է, որ տարածաշրջանային երկրները Իրաքի հետ համագործակցեն անվտանգության եւ վերջնական պատերազմի հետախուզության հարցերում»,- նշել է նա:

Վելայաթին իր հերթին հայտնել է Իրանի աջակցության մասին Իրաքի միասնությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաեւ երկրի կառավարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ