News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վատ բան չարեց իր կառավարման տարիներին, իսկ լավ բան միգուցե իրեն թույլատրված չէր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն՝ անդրադառնալով նախկին ու ներկա վարչապետների լիազորությունների մասշտաբներին։

«Նախորդի ժամանակ մի փոքր տնտեսկաան աճ եղավ, 4,2 էին գրել, բայց 3․1 ստացվեց։ Բայց չեղան քայլեր, որոնք կխոչընդոտեին տնտեսության զարգացմանը, ինչը Հովիկ Աբրահամյանի նախորդն էր դրել՝ բիզնեսի ոչնչացում եւ այլն։ Հովիկ Աբրահամյանը թույլ չտվեց վնասել, առաջնորդվում էր մի վնասիր պատվիրանով։ Հովիկ Աբրահամյանին նախորդած վարչապետը այնպիսի ականեր էր դրել հարկային օրենսգրքի, տարբեր օրենքերի մեջ, որոնք ժամանակի ընթացքում պայթելով գնալու էին։ Հովիկ Աբրահամյանը չկարաղոցավ վատ բան անել, իսկ լավ բան միգուցե թույլատրված չէր»,-ասաց պատգամավորը։

Պատգամավորի խոսքով՝ այսօր տնտեսության զարգացման լուրջ խոչընդոտը վարկային բեռն է։

«Բոլորս ասում էինք, որ երկրի տնեսության հիմքը փոքր ու միջին բիզնեսի զարգացումն է։ Բոլորս հասկանում ենք՝ ինչ է նշանակում վարկային կապալը, որի տակ մտել են գյուղացիական տնտեսությունները, որ այսօր խնդիր կա վարկային ամնիստիայի, բայց ոչ մեկ նման բան չի անի, որ օգնի երկրի տնտեսության զարգացմանը։ Որեւէ մեկը պատասխան չտվեց, հիշո՞ւմ եք Իշխան Զաքարյանը բերել էր մալուխ, որը արժեր հարյուր դրամ բայց, գնել էին 1200 դրամով, ո՞վ պատասխան տվեց»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ