News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ընդլայնել է անպտղություն հասկացությունը ու այն դասել հաշմանդամության շարքին, հայտնում է Daily Express-ը։

ՄԻնչ այդ անպտղություն հասկացությունը նշանակում էր մեկ կամ ավելի տարվա ընթացքում կանոնավոր չպաշտպանված սեքսից հետո հղիանալու ու սերունդ տալու անկարողությունը։ Բայց հիմա նման մարդկանց որոշել են հաշմանդամ անվանել։ Բացի դրանից անպտղությունից տառապող են համարվում նաեւ բոլոր նրանք, ովքեր չեն կարողանում հարմար սեռական զուգընկեր գտնել կամ էլ բավարար սեռական հարաբերություններ ունենալ, որպեսզի կարողանան երեխաներ ունենալ։

Ըստ ԱՀԿ նոր չափորոշիչի՝ հետերոսեքսուալ միայնակ տղամարդիկ ու կանայք, նաեւ նույնասեռական կանայք ու տղամարդիկ, որոնք ուզում են երեխա ունենալ հիմա նույնքան իրավունք ունեն ԷԿՕ –ի քվոտաներ ստանալու հարցում, որքան նրանք, ովքեր չեն կարողանում երեխա ունենալ բժշկական պատճառներով։

Նոր չափորոշիչների հեղինակ բժիշկ Դեւիդ Ադամսոնի խոսքով դա մեծ հնարավորություն է թե գեյերի, թե պարզապես միայնակ կանանց ու տղամարդկանց համար, որպեսզի երեխա ունենալու իրավունք ստանան։

Շատ մասնագետներ արդեն քննադատել են այդ նախաձեռնությունը։ Նրանց կարծիքով ԱՀԿ-ն անհիմն դուրս է գալիս առողջապահության շրջանակից ու ներխուժում սոցիալական ոլորտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ