News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հրապարակվել է տեսանյութ պանդաների բազմացման չինական կենտրոնին կից գործող մանկապարտեզի մասին , հայտնում է The Daily Mail–ը։

Կադրերում երեւում է, որ 23 արջուկներ սողում են սենյակի հատակով ու խաղում իրար հետ։ Նրանք բոլորը ծնվել են այս տարվա մայիսից օգոստոս ժամանակահատվածում։

Ամեն տարի արգելոցում ծնվող փոքր պանդաներին ուղարկում են յուրօրինակ մանկապարտեզ, որտեղ նրանց խնամում են կենտրոնի աշխատակիցները։ Սակայն այս տարվա «բերքը» ռեկորդային է եղել ՝ 27 արջուկներ, որոնցից չորսն արդեն արտասահման են մեկնել։ Համեմատության համար ասենք , որ 2015-ին կենտրոնում ընդամենը 13 պանդա էր ծնվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ