News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը դիմել է Ազգային ժողով, որպեսզի արագացվեն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների գործընթացները: Այս փոփոխություններից հետո կկանոնակարգվի ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները և վերջապես ձևավորում կստանան տրանսպորտային ծառայություն մատուցելու հստակ կանոնները, որի անբաժանելի մասն է նաև անվտանգությունը: Օրենքում փոփոխությունների նախագիծը Ազգային ժողովում է արդեն մոտ մեկ տարի: Թե ինչու ԱԺ պատգամավորները, կամ նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը չեն զբաղվել օրենքով, որպեսզի փոփոխություններն ուժի մեջ մտնեն, հարցական է:

Ի դեպ նշենք, որ փոփոխությունների նախագիծը ԱԺ-ում է հայտնվել Տուլայում տեղի ունեցած Երևան-Մոսկվա ավտոբուսի վթարից հետո, որից զոհվեց 9 մարդ: Դա նույնպես բավարար չէր, որպեսզի օրենսդիրն ընդուներ օրենքի խստացումները:

Եվս մեկ վթար միջպետական ճանապարհներին տեղի ունեցավ օրեր առաջ մարդկային զոհերով և այս անգամ ևս ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պատժամիջոցներ կիրառել չէր կարող լծակների բացակայության պատճառով, քանի որ օրենսդրությունն ազատականացված է։

Այս և նմանօրինակ խնդիրների կարգավորման ճանապարհին կարևոր է առաջին հերթին ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման չափորոշիչների հստակեցումն ու վերահսկողության մեխանիզմների ներդրումը, հետևողական մոնիտորինգի իրականացումը։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նոր նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն ուղևորափոխադրումների անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ, ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ միջպետական ճանապարհներին։

Մեխանիզմների և ընթացակարգերի մշակումը, որոնք կնպաստեն անվտանգ ուղևորափոխադրումներին, առաջնահերթ լուծում պետք է ստանան՝  ապահովելով անվտանգ և տեխնիկապես անխափան տրանսպորտային միջոցների շահագործումը ճանապարհներին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ