News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

 Պեկինը Տոկիոյին կոչ է անում անհապաղ դադարեցնել տարածաշրջանի երկրների միջև պառակտում սադրող գործողությունները։ Այս մասին հայտնել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը՝ հավելելով, որ Չինաստանը հույս ունի, որ Ճապոնիան իրականում կառուցողական դեր կկատարի տարածաշրջանային խաղաղության ու կայունության ապահովման գործում, հայտնում է «Սինհուան»։

Դիվանագետին խնդրել էին մեկնաբանել ճապոնական լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, որ Ճապոնիայի կառավարությունը մտահոգված է՝ Հարավչինական ծովի շուրջ վեճը միառժամանակ սառեցնելու՝ Չինաստանի ու Ֆիլիպինների ղեկավարության որոշումով, նաև՝ Ճապոնիայի վարչապետ Եսիխիդե Սուգայի հայտարարությունն այն մասին, որ Ճապոնիան մտադիր է Ֆիլիպինների նախագահին կոչ անել ակտիվացնել համագործակցությունը ԱՄՆ-ի ու Ճապոնիայի հետ։ Ի պատասխան դիվանագետը նշել էր, որ «Տոկիոյի մտադրությունները հասկանալի են բոլոր անաչառ տրամադրված մարդկանց»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ