News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Առաջին աջլիկները հայտնվել են 1․8 մլն տարի առաջ։ Նման եզրակացության են հանգել ԱՄՆ Քանզասի համալսարանի գիտնականները, հայտնում է Journal of Human Evolution–ը։

Հետազոտության հեղինակ Դեւիդ Ֆրեյերի խոսքով մեր նախնիների ուղեղը նույնպես բաժանված է եղել կիսագնդերի, որոնք պատասխանատու էին տարբեր խնդիրների լուծման համար։ Հենց այդ պատճառով էլ մարդիկ բաժանվում էին աջլիկների ու ձախլիկների։

Մասնագետները ուսումնասիրել են բանական մարդու մնացորդները, որոնք 21տարի առաջ էին գտել։ Այդ մնացորդները իրենցից ներկայացնում են գանգի մի մաս, որը ներառում է ոսկորներն ու ծնոտը։ Բացի դրանից գիտնականները նաեւ հայտնաբերել են բանական մարդու աշխատանքային գործիքը։

Ըստ նախնական տեղեկությունների, մարդը միսը բռնում էր ձախ ձեռքով, իսկ աջ ձեռքով կտրում էր այն քարե պարզունակ հարմարանքով։

Ամերիկացի գիտնականները շեշտում են, որ մարդիկ բաժանվել են աջլիկների ու ձախլիկների 1․8 մլն տարի առաջ։ Մինչ այդ մասնագետները նաեւ հայտնել էին, որ աջլիկության հակումներ են նկատել կենգուրուների ու շիմպանզեների մոտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ