News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Որքան ամուր լինի Հայաստանի պաշտպանական համակարգը, այնքան ամուր կլինեն մեր դիրքերը բանակցություններում։ Այդ մասին «Արմենիա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որը այսօր գլխավոր շտաբի պետի հետ մեկնել է Արցախ։ 

Դիտարկմանը, թե ապրիլյան պատերազմից հետո կրկին սկսել են շրջանառվել տարածքների հանձնման, փոխզիջումների մասին խոսակցությունները, Վիգեն Սարգսյանը պատասխանել է, թե հարցը պետք է տալ հակամարտության կարգավորման բանակցություններով զբաղվողներին։ «Փոխզիջումների շեմը որոշվում է բանակցությունների ընթացքում եւ սահմանվում է գերագույն գլխավոր հրամանատարի կողմից՝ խորհրդակցելով բոլոր շահառու կողմերի հետ։ ՊՆ գործառույթը այլ է, բարձրացնել պաշտպանական համակարգի ամրությունը։ Որքան ամուր լինի Հայաստանի պաշտպանական համակարգը, այնքան ամուր կլինեն մեր դիրքերը բանակցություններում»,- ասել է նա։

Նախարարը նաեւ խոսել է այսօր առավոտյան ադրբեջանական զինուժի ձեռնարկած դիվերսիոն ձախողված փորձի մասին։ «Մենք գիտենք, որ ադրբեջանական կողմը ունի բացահայտ ագրեսիվ վերաբերմունք եւ պարբերաբար հայտարարում է ռազմական եղանակով խնդիրը լուծելու մասին։ Նման փորձերը շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանցիները չսկսեն սիրել իրենց զավակներին այնքան, որքան ատում են մեր զավակներին»,- նշել է նախարարը՝ բարձր գնահատելով մեր զինծառայողների պատրաստականությունը. «Արհեստավարժ պատրաստ են պատասխանել, չկա որեւէ խուճապ, եւ դա առանձնակի նշանակություն ունի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ