News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտնել է, որ իր երկիրը չի կարող խզել կապերը ՍՄՆ հետ, փոխանցում է Reuters–ն։

«Ես նկատի ունեի արտաքին քաղաքականության բնագավառը։ Ես մտադիր չեմ ԱՄՆ հետ համաձայնեցնել իր արտաքին քաղաքականությունը․․․ Բայց դա չի նշանակում կապերի խզում։ Ես չեմ կարող գնալ նման քայլի»,- ասել է նա։

Հոկտեմբերի 20-ին Դուտերտեն Չինաստան կատարած իր այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նորից «պոռնիկի զավակ» է անվանել ու հայտնել, որ իր երկրի համար եկել է ԱՄՆ-ին «հրաժեշտ տալու» ժամանակը։ Նա նաեւ նշել է, որ Վաշինգթոնի հետ հարաբերությունները Մանիլեին քիչ օգուտ են բերել ու հավելել, որ մտադիր չէ այցելել ԱՄՆ, քանի որ այնտեղ իրեն միայն վիրավորանքներ են սպասում։

Հիշեցնենք, որ Ֆիլիպինների նախագահը ավելի վաղ «գրողի ծոցն էր ուղարկել» ԱՄՆ նախագահին ու ԵՄ-ին՝ թմրադեղերի առեւտրի դեմ իր ծավալած պայքարը քննադատելու համար։ Իսկ ՄԱԿ-ի գլխավոր քրատուղար Բան Կի Մունին նա հիմար էր անվանել ու անպատվել Մանիլայում ԱՄՆ դեսպանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ