News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ երկրի կառավարությունը, արգելափակելով նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականի վերաբերյալ հանրաքվեի անցկացումը, պետական հեղաշրջում է իրականացրել: Այս մասին հայտնում է BBC-ն:

Ավելի վաղ Վենեսուելայի դատարանը անորոշ ժամկետով կասեցրել էր Մադուրոյի իրավասությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ հանրաքվեի անցկացման նախապատրաստումը: Այս որոշումն ընդունվել է, երբ հինգ նահանգների դատավորները անվավեր են ճանաչել հանրահավաքի անցկացման հարցով ստորագրահավաքի առաջին փուլի արդյունքները:

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ եւ Միրանդայի նահանգապետ Էնրիկե Կապրիլեսը իր համախոհներին կոչ է արել միանալ համազգային բողոքի ակցիաներին, որոնք պետք է անցկացվեն հոկտեմբերի 26-ին: Հանրահավաքները կընթանան «սահմանադրական կարգի վերականգնում» կարգախոսով:

Ստորագրահավաքի երկրորդ փուլը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում, սակայն հանրաքվեի նախապատրաստման կասեցման պատճառով ընդդիմությանն արդեն այդ ժամկետը չի բավականացնի: Դա նշանակում է, որ հանրաքվեի կողմնակիցներին չի հաջողվի քվեարկությունն անցկացնել մինչեւ 2017 թվականի հունվարի 10-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ