News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատրաստակամություն է հայտնել ղարաբաղյան կարգավորման գործընթացի շրջանակում հանդիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, այս մասին Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես անձամբ եմ խոսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Նա հայտնել է, որ տրամադրված է ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացին։ Նա հանդիպելու եւ առաջարկները քննարկելու պատրաստակամություն է հայտնել։ Կան որոշակի գաղափարներ, ու մենք դրանք կքննարկենք։ Մենք կքննարկենք նաեւ ղարաբաղյան հակամարտության հարցով նախագահների հաջորդ հանդիպման կազմակերպումը։ Ադրբեջանի նախագահը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայատանի նախագահի հետ այդ գործընթացի շրջանակում»,- հայտնել է ամերիկացի դիվանագետը։

Ուորլիքը հայտնել է, որ համանախագահները կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ․ «դա հնարավորություն է շարունակել այն, ինչ սկսվել է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում բարձրագույն մակարդակի վրա անցած հանդիպումներում, շարունակել կարգավորման տարրերի քննարկումը»։ Ուորլիքը հույս է հայտնել, որ «նախագահները կհանդիպեն առաջին իսկ հնարավորության դեպքում, չնայած այս անգամ դեռ չկա հանդիպման վայրի ու օրվա մասին պայմանավորվածություն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ