News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է, որ  քարտային հեռախոսներին նվիրված հատուկ ակցիայի շրջանակում 10 ամենահաջողակները պարգեւատրվեցին սմարթֆոններով։ Beeline Smart Pro 5 սմարթֆոն ստանալու համար, անհրաժեշտ էր ընդամենն ուշադիր լինել Երեւանում գտնվող Beeline–ի քարտային հեռախոսներին եւ պատասխանել քարտֆոնի զանգին։

«Շնորհավորում եմ բոլոր այն հաջողակներին, ովքեր այսօր արժանացան մեր նվերներին։ Համոզված եմ, որ  մեզ ոչ միայն հաջողվեց երկրորդ կյանք տալ քաղաքային ավտոմատ հեռախոսներին, այլ մեկ անգամ եւս ապացուցել մեր հոգատար վերաբերմունքը Beeline բաժանորդների հանդեպ։ Քարտային հեռախոսներից անվճար զանգեր կատարելու հնարավորության մասին մենք հայտարարել ենք ընդամենը  մի քանի օր առաջ, սակայն արդեն ստացել ենք բազմաթիվ դրական արձագանքներ։ Անչափ ուրախ եմ, որ այս նախաձեռնությունը կարճ ժամանակահատվածում այսքան լայն տարածում գտավ եւ սիրվեց բոլորի  կողմից», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Տեղեկացնենք, որ Հայաստանի բոլոր բնակիչներն այսուհետ կարող են Beeline քարտային հեռախոսներից իրականացնել անվճար զանգեր դեպի Beeline-ի ֆիքսված ցանց ողջ Հայաստանում։ Անվճար զանգ կատարելու համար, հեռախոսահամարը հավաքելուց առաջ, պետք է անպայման հավաքել 9 թիվը, այլապես զանգը կտարիֆիկացվի։ 9 թիվը հավաքելուց հետո անհրաժեշտ է հավաքել քաղաքի կոդը, այնուհետ սպասել մոտ 5 վայրկյան եւ հետո միայն հավաքել զանգվող բաժանորդի հեռախոսահամարը։

Ներկա պահին,  ողջ Հայաստանում գործում է ավելի քան 400 Beeline քարտային հեռախոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ