News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Կամերունում երկաթուղային վթարից զոհվածների թիվը կարող է հասնել 60-ի, հայտնում է RFI-ն՝ վկայակոչելով France-Presse գործակալությունը:

Նախօրեին  մայրաքաղաք Յանունդեից Դուալա մեկնող ուղեւորատար գնացքը դուրս էր եկել գծերից: Վթարից տուժել էր մոտ 600 մարդ: Կամերունի երկաթուղային ընկերության ներկայացուցիչը հայտնել էր, որ առավոտյան Յաունդեի կայարան են բերվել 60-70 զոհերի մարմինները:

Ուրբաթ երեկոյան պաշտոնապես հաղորդվում էր, որ կա 55 զոհ, 575 վիրավոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ