News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Անգլիայի Նորֆոլք կոմսությունում Foxy Lodge կենդանիների կենտրոնի մասնագետները ամեն օր մերսում են Նելսոն անունով ոզնուն, որը կազմակերպության խնամքին է հանձնված:

Ոզնին բոլորովին զուրկ է ասեղներից, եւ կենդանաբանները ենթադրում են, որ մերսումները կարող են նպաստել դրանց ի հայտ գալուն: Նելսոնի մաշկին նշի յուղ են քսում, որպեսի մաշկը փափկի, հայտնում է Metro-ն: Համացանցում հայտնված տեսանյութում երեում է, որ պրոցեդուրայի ժանմանակ ոզնին բնազդաբար ասեղները ցցելու փորձ է անում:

Անասնաբույժները ենթադրում են, որ ոզնին ասեղները կորցրել է սթրեսի կամ վնասվածքի պատճառով:

Եթե ոզնուն օգնել չհաջողվի, ապա կենդանին չի կարող ապրել ազատության մեջ եւ կմնա կենտրոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ