Կաստել Գանդոլֆոյում Հռոմի Պապի ամառային նստավայրն առաջին անգամ իր դռներն է բացել զբոսաշրջիկների առաջ, փոխանցում է BBC-ն:
Նստավայրը Ալբանո լճի ափին է: Այն կառուցվել է 17-րդ դարում: Այնտեղ ամառային հանգիստն անցկացրած վերջին պոնտիֆիկոսը Բենեդիկտոս 16-րդն էր: Այժմ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը թույլատրել է օգտագործել այն որպես թանգարան, տեղեկացնում է «Վատիկանի ռադիոն»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այցելուները կարող են տեսնել եկեղեցին, գրադարանը, տարբեր սենյակներ:
Նստավայրը զբոսաշրջիկների առաջ բացելը նշանակում է Կաստել Գանդոլֆոյի՝ որպես ամառանոցի պատմության ավարտ: