News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում գործող Granatus Ventures վենչուրային հիմնադրամը պատրաստ է ֆինանսավորում  ներգրավել, որը բավարար կլինի եւս 4-5 ընկերությունների աջակցության համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է հիմնադրամի համահիմնադիր եւ ֆոնդի կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը:

Հիմա ընկերությունը բանակցում է մի շարք արեւմտյան ներդրողների հետ, այդ թվում՝ ինստիտուցիոնալ: Միաժանմանակ ընկերությունը նոր հայտեր է ուսումնասիրում: Կան էներգախնայողության, «իրերի ինտերնետ» (Internet of things), blockchain տվյալների փոխանցման ստարտափներ:

Ֆոնդից աջակցություն է ստացել 8 ընկերություն: «Մինչեւ տարվա վերջ ուզում ենք ֆոնդի դրամագլուխն ավելացնել: Տարբեր ներդրողների հետ ենք բանակցում, թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ մասավոր ֆինանսական կազմակեպությունների: Մենք նաեւ ավելանցնում ենք մեր ներդրման գումարները: Միջազգային ինստիտուցիոնալ ինվեստորներ են ներգրավվում, մենք մասնակցում ենք:

Դեռ վաղ է խոսել, թե ինչ գումարների մասին է խոսքը, բայց եթե ծրագիրը հաստատվի, հավանաբար եւս 4-5 ընկերությունները կկարողնանա օգտվել», - ասել է Հերգնյանը:

Granatus Ventures վենչուրային հիմնադրամը հիմնվել է 2013-ին: Ֆոնդի համահիմնադիրներն են Մանուկ Հերգնյանը (Երեւան), Երվանդ Սարգսյանը (Լոնդոն), Պիեռ Հեննեսը (Սինգապուր):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ