News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

1972 թվականի դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը թիվ 3038 բանաձեւով Զարգացման մասին տեղեկատվության համաշխարհային օր (World Development Information Day) հիմնեց: Նպատակը զարգացման խնդիրներին եւ դրանց լուծման համար միջազգային համագործակցության ամրապնդման անհրաժեշտության ուղղությամբ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռելն է:

Ըստ Calend-ի՝ Վեհաժողովը որոշեց, որ օրը պետք է համընկնի Միացյալ Ազգերի կազմակերպության համաշխարհային օրվա հետ:

Հետագայում Զարգացման մասին տեղեկատվության համաշխարհային օրը նշանավորվեց որպես 1970 թվականին ՄԱԿ-ի Զարգացման երկրորդ տասնամյակի միջազգային ռազմավարության ընդունման օր: Այս ռազմավարության հայեցակարգը կայանում է քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ այլ ոլորտների արդիական հարցերի շուրջ միջազգային հանրության ուշադրության կենտրոնացման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ