News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ընտրությունը Դոնալդ Թրամփի եւ Հիլարի Քլինթոնի միջեւ ընտրություն է վատի եւ էլ ավելի վատի միջեւ։ Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, նման տեսակետ է հայտնել Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի թեկնածուների միջեւ դեբատները։

«ԱՄՆ-ում դեմոկրատիան ավելի քան 200 տարվա պատմություն ունի, ակայն այդ մեծ երկրում ակնհայտորեն բարոյականության պակաս կա։ Դրանում կարելի է համոզվել՝ հետեւելով թեկնածուների դեբատներին։ Մենք տեսնում ենք նրանց ծաղրուծանակը միմյանց հասցեին։ Երեւի, դրանում է ամերիկյան ժողովրդավարության էությունը»,-ասել է Իրանի նախագահը։ Նրա խոսքով, Իրանին նման ժողովրդավարությունն ու նման ընտրությունները հարմար չեն։

«ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի վերջին նստաշրջանում երկրներից մեկի առաջնորդը հարցրեց ինձ, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ում եմ ես առավել նախընտրելի համարում։ Ես պատասխանեցի, որ դժվար է ընտրություն կատարել վատի եւ էլ ավելի վատի միջեւ»,-ընդգծել է Ռոհանին։

Նշենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 8-ին։ Բացի այդ, նույն օրն ընտրվելու են ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները եւ 100 սենատորներից 34-ը, նաեւ 12 նահանգապետեր, 15 քաղաքապետեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ