News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ցնցված է Իրաքում, հատկապես Մոսուլում, տեղի ունեցող իրադարձություններով, որտեղից խաղաղ բնակիչների, այդ թվում երեխաների սպանությունների մասին տեղեկություններ են ստացվում։

«Այս դրամատիկ օրերին ես Իրաքի ժողովրդի հետ եմ եւ հատկապես նրանց հետ, որոնք գտնվում են Մոսուլում։ Մեր հոգիները ցնցված են բռնության դաժան հարձակումներից, որոնք արդեն վաղուց իրականացվում են անմեղ քաղաքացիների նկատմամբ, լինեն մուսուլման, քրիստոնյա, թե այլ կրոնի ներկայացուցիչ»,-Վատիկանում հայտարարել է պոնտիֆիկը կիրակնօրյա ավանդական աղոթքի ժամանակ։

Ֆրանցիսկոս Պապն ընդգծել է, որ մեծ հոգեկան ցավ է ապրում կապված բազմաթիվ երեխաների սառնասիրտ սպանությունների հետ. «Այդ դաժանությունը ստիպում է մեզ լաց լինել՝ թողնելով մեզ առանց խոսքի»։

Հռոմի Պապը կոչ  է արել Իրաքի բնակիչներին հանդես բերել վճռականություն եւ չկորցնել հույսը, որ իրենց երկիրը անվտանգ ու խաղաղ ապագա է ունենալու։

Նշենք, որ հոկտեմբերի 17-ին իրաքյան եւ քրդական ուժերը միջազգային կոալիցիայի օդուժի աջակցությամբ զանգվածային հարձակում են սկսել Նինվե նահանգի կենտրոն Մոսուլը ԻՊ-ի ահաբեկիչներից ազատագրելու համար։ Ի պատասխան ահաբեկիչները դաժանաբար հաշվեհարդար են տեսնում տեղի բնակիչների նկատմամբ։ Մասնավորապես, նրանք մահապատժի են ենթարկել 284 տղամարդու եւ երեխաների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ