News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրաքի խորհրդարանն ալկոհոլի արտադրության, վաճառքի եւ արտահանման արգելք է սահմանել: Արգելքի կողմնակիցները հայտարարել են, որ դա համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, որն արգելում է իսլամի կանոններին հակասող ցանկացած օրենքի ընդունում: Այս մասին  հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Իսկ օրենքի քննադատները նշում են, որ այն խախտում է հավատքի ազատության եւ փոքրամասնությունների իրավունքը, օրինակ՝ քրիստոնյաների: Նրանք արդեն խոստացել են դատարան դիմել:

Հաղորդվում է, որ արգելքը վերջին պահին ավելացրել են տեղական կառավարման մասին օրինագծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ