News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ներկա դրությամբ տեղեկատվական ոլորտում ավանդական գերխնդիրների հետ մեկտեղ առաջ են գալիս նորանոր առաջադրանքներ ու անելիքներ։ Այս մասին հոկտեմբերի 22-ին Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ համաժողովում քննարկվող թեմաները շատ կարեւոր են, հետաքրքիր ու հրատապ` տեղեկատվական ոլորտը որակելով մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ:

«Ներկա դրությամբ տեղեկատվական ոլորտում ավանդական գերխնդիրների հետ մեկտեղ առաջ են գալիս նորանոր առաջադրանքներ ու անելիքներ: Այս ամենը պահանջում է համապատասխան քաղաքականության իրականացում տեղեկատվական դաշտում, սերտ համագործակցություն Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի լրագրողների ու լրատվական հատվածների միջեւ»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

Հանդիպման ժամանակ ԼՂՀ նախագահը պատասխանել է լրագրողների կողմից բարձրացված տարբեր հարցերի` կապված տեղեկատվական ոլորտի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ԼՂՀ ներքին եւ արտաքին քաղաքականության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ