News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ վերջերս մերկ վիճակով հանրության առաջ հայտնվելը իսկական աժիոտաժ է ստեղծել երկրում:

«Մաեստրո» հեռուստաալիքի «Ամենօրյա հաբեր» երգիծական հաղորդման հաղորդավար Վասիկո Օդիշվիլին կիսով չափ մերկացել է ուղիղ եթերում եւ այդպես էլ վարել հաղորդումը՝ ծաղրելով Վրաստանի նախագահին, գրում է  «Վզգլյադ» թերթը:

Երբ հաղորդումն ավարտվել է, ուղիղ եթերում կիսով չափ մերկացել են եւս մի քանի աշխատակիցներ:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հոկտեմբերի 20-ին, Բաթումիում լողացել է Սեւ ծովում: Նա շուրջ 3 կմ ջրատարածություն է անցել ակումբի նավակով:

Ջրից դուրս գալով Սահակաշվիլին iPod-ի օգնությամբ համեմատել է ջրի ջերմաստիճանն ու օդի խոնավությունը համաշխարհային հայտնի հանգստավայրերի հետ:

Նա ասել է, որ շատերն են բողոքում, որ Բաթումիում բարձր է խոնավության աստիճանը, բայց պարզվում է, հայտնի համաշխարհային ծովափերում այդ աստիճանն ավելի բարձր է:

Թերեւս մարմնի բարեմասնությունները ցույց տալը բարի ավանդույթ է դառնում պետությունների ղեկավարների համար: Ռուսաստանցիներն արդեն տեսել են Վլադիմիր Պուտինին, իսկ ամերիկացիները հպարտանում են Բարաք Օբամայի կիսամերկ նկարներով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ