News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Աշխարհում նավթի համընդհանուր պահանջարկը 2023–ին կհասցնի իր գագաթնակետին՝ 2015-ի համեմատ մեծանալով 3.3 տոկոսով եւ կազմելով օրական 97 մլն բարել։ Իսկ 2035 թվականին նավթի սպառումը կկազմի օրական 87 մլն բարել, ինչը 7 տոկոսով ցածր է բազային սցենարի ընթացիկ ցուցանիշներից։ Այս մասին ասված է VYGON Consulting ընկերության հետազոտության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Նման անկման հիմնական պատճառը կդառնա ինչպես ավտոտրանսպորտի, այնպես էլ էներգետիկ ոլորտում նավթի իրացման կրճատումը։ Զարգացող պետություններում 2015-2035թթ. պահանջարկը կաճի 11 տոկոսով՝ չնայած 2029-ից հետո դրա աստիճանական անկմանը։ Արդյունքում՝ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության անդամ չհանդիսացող երկրների մասնաբաժինը նավթի պահանջարկում կմեծանա ընթացիկ 51 տոկոսից մինչեւ 61 տոկոս։

Չնայած նավթի պահանջարկի կրճատմանը՝ նավթամթերքի սպառման կառուցվածքը էապես չի փոփոխվի։ Մազութի եւ այլ նավթամթերքների գինը կնվազի 5 տոկոսով, կաճի գրեթե բոլոր բաց նավթամթերքների բաժինը շուկայի համապատասխան սեգմենտի զարգացման հետ մեկտեղ։ Շարժիչային վառելիքի պահանջարկը 2035-ին կկրճատվի մինչեւ օրական 39.9 մլն բարելի՝ ի համեմատություն 2015-ի համար օրական 43.2 մլն բարելի։

Նորարարական սցենարում, որը նախատեսում է գրեթե ամբողջական անցում այլընտրանքային մեքենաների, «սեւ ոսկու» դարաշրջանը 2035–ին վրա չի հասնի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ