News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում հոկտեմբերի 23-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է Հուսիկ Սեդրակյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից NEWS.am-ին հայտնեցին, որ Հուսիկ Սեդրակյանը ստացել է 484 ձայն, իսկ գործող գյուղապետ Զավեն Հարությունյանը՝ 376 ձայն:

Նշենք, որ թեկնածուները երկուսն էին` գործող գյուղապետ Զավեն Հարությունյանն ու գործարար Հուսիկ Սեդրակյանը: Քարոզարշավն այստեղ լարված է անցել, սակայն ավելի է լարվել ուսանողական բարեգործական միկրոավտոբուսի վթարից հետո:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 08.30-ի սահմանում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Երեւան-Սեւան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են «Օպել» մակնիշի եւ Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով մահացել էր Վարսեր գյուղի 18-ամյա բնակչուհի Հռիփսիմե Գասպարյանը:

Ըստ Վարսերում տարածված տեղեկությունների` Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենան պատկանում էր նույն գյուղի բնակիչ Գագիկ Ստեփանյանին, որն էլ գյուղապետի թեկնածու Հուսիկ Սեդրակյանի մտահղացմամբ, անվճար ուսանողների էր տեղափոխում Երեւան: Երկրորդ օրն էր, որ միկրոավտոբուսը գյուղի երիտասարդներին էր տեղափոխում մայրաքաղաք, երբ այս ողբերգական դեպքը տեղի ունեցավ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ